Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ստերիլիզացված կենդանիները են բաց թողնվել Կենտրոն վարչական շրջանում

Ստերիլիզացված կենդանիները են բաց թողնվել Կենտրոն վարչական շրջանում
09.03.2016 | 17:51

Մարտի 9-ին «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված (ստերիլիզացված) 40 թափառող կենդանիներ։ Ամլացված կենդանիները «Յունիգրաֆ Իքսի» կողմից նաև բուժվել են և պատվաստվել տարբեր հիվանդությունների դեմ՝ կանխարգելելով հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը։ Ամլացված և բաց թողնված թափառող կենդանիներն ունեն տարբերակող վզկապներ։

Նշենք, որ «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն թափառող շների ամլացում (ստերիլիզացիա) իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ