«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Բեռլուսկոնին ընդունում է իր թերացումը

Բեռլուսկոնին ընդունում է իր թերացումը
11.03.2016 | 12:18

Նոր մրցաշրջանում «Միլանը» ոչ թե ամենայն հավանականությամբ, այլ հաստատ նոր գլխավոր մարզիչ կունենա: Sky Sport Italia-ի տեղեկացմամբ, ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է այդ պաշտոնում նշանակելու թիմի երիտասարդական կազմի գլխավոր մարզիչ Քրիստիան Բրոկիին: Ավելի վաղ իտալական մամուլում շրջանառվում էին Մաուրիցիո Սարիի ու Ռոբերտո Դոնադոնիի անունները: «Միլանի» վերջին տարիների անհաջող խաղը Բեռլուսկոնին բացատրել է նաև նրանով, որ վերջին տարիներին որոշակիորեն պակաս ուշադրություն է դարձրել թիմին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ