Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կմասնակցեն Անապայի մրցաշարին

Կմասնակցեն Անապայի մրցաշարին
11.03.2016 | 12:24

Անապայում կայանալիք միջազգային մրցաշարին Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի ութ բռնցքամարտիկով: «Այս մրցաշարը բավական բարդ է: Այն աշխարհի փոքր առաջնություն է հիշեցնում: Անապայի մրցաշարին մասնակցում են այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Կուբայի, Ռուսաստանի, Ղազախստանի թիմերը: Նրանք վերջին տարիների հիմնական ֆավորիտներն են: Մենք հավաքել ենք ուժեղագույններին: Եվրոպայի առաջնությունից առաջ փորձելու ևս մեկ առիթ է: Նախորդ տարի ու ավելի վաղ մեր մարզիկները մրցանակակիրներ են եղել: Անապայի մրցաշարին ուժեղ թիմեր են մասնակցում, մեզ համար հեշտ չի լինելու»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը՝ հավելելով, որ ռինգ դուրս կգան Մնացական Հարությունյանը (52 կգ), Սամվել Սողոմոնյանն ու Վահե Բադալյանը (56 կգ), Արման Անտոնյանը (60 կգ), Կորյուն Աստոյանը (64 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Վան Մելքումյանը (75 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+75 կգ)։
Մրցաշարը մեկնարկում է այսօր, կավարտվի հինգ օր անց:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ