Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Նաիրիտի» հարցը շարժվո՞ւմ է տեղից

«Նաիրիտի» հարցը շարժվո՞ւմ է տեղից
13.03.2016 | 13:45

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության, գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանը։ Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» վիճակը, աշխատանքային խումբը պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ