ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Պատմական օր ԱԺ-ում

Պատմական օր ԱԺ-ում
15.03.2016 | 17:00

ԱԺ-ն քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Այս 9 տարիներին, ինչ ես պատգամավոր եմ, սա իմ առաջին օրինագիծն է, որը կարծում եմ ԱԺ-ն կընդունի: Ես չէի պատկերացնում, որ այդ օրինագիծը կվերաբերեր ԱԺ-ի կարգազանց պատգամավորներին, կարծում էի, որ ավելի լուրջ դերակատարություն կունենայի»: Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ միանում է տիկին Փոստանջյանի ասածներին: «Այս օրը համարենք պատմական օր, որ վերջապես տիկին Փոստանջյանի նախագծերից մեկը կընդունվի, և հուսով եմ բոլորը կողմ կքվեարկեն և վերջինը չի լինի»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ