Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ բնական գազի սակագնի իջեցման հայտով

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ բնական գազի սակագնի իջեցման հայտով
27.04.2016 | 17:18

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի բանաձևի վերանայման հայտով։ Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։
Ամսական 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցողների համար գազի սակագինը հաշվարկող բանաձևում առաջարկվում է 276.98 դոլարը դարձնել 257. 56 դոլար։

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ