Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
21.06.2016 | 00:12

... թե Վարդան Օսկանյանն ու իր կուսակիցները բավականին տքնաջան աշխատանք են տարել, որպեսզի իրենց կուսակցությունը գոնե քիչ թե շատ հայտնի, խարիզմատիկ դեմքերով համալրած գնա համագումարի, հետագա համալրումն էլ լինի ավելի արդյունավետ:

Սակայն Սամվել Բաբայանի վերջին «բեմելից», «Համախմբում» կուսակցության արցախյան համակիր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցածից հետո, առանց այն էլ տատանվող, ոտքը անվերջ կախ գցող քչից-շատից հայտնի մարդիկ երկմտել, խաղի մեջ չեն մտել: Միակ մարդը, ով քաջություն է ունեցել հույս կապելու այդ կուսակցության հետ և «վաբանկ» գնալու, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն է եղել:

Դիտվել է՝ 8869

Մեկնաբանություններ