Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
20.10.2016 | 08:51

«Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը»՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի պայմանագիր:


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 45 տարեկան է, ծնունդով Գյումրիից է: Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը խաղային կարիերան սկսել է Գյումրու «Շիրակ» ակումբում, որտեղ հանդես է եկել 1989-1998 թվականներին: 1998-1999-ին նա շարունակել է ֆուտբոլային կարիերան իսրայելական «Մաքքաբիում», 1999-2000-ին վերադարձել է «Շիրակ», 1999-ին հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվի» կազմում: 2000-2003-ին Պետրոսյանը հանդես է եկել շվեյցարական «Յանգ Բոյզում», 2003-2006-ին՝ «Ցյուրիխում»:


Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992-ին, 1992-2005-ին հավաքականի կազմում անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է: Արթուր Պետրոսյանը Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), Հայաստանի կրկնակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006): 1996, 2000-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 1997-ին՝ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու:


Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը 2006-ին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը, 2011-ին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015-ին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թվականին ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ