ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ

Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ
20.10.2016 | 08:59

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին: Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով:

Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության տեղեկատվական զեկույցի շուրջ: Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հետ:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ