Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բռնցքամարտի երեկո Լաս Վեգասում

Բռնցքամարտի երեկո  Լաս Վեգասում
08.11.2016 | 09:13

Շաբաթ երեկո Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի նշանակալի երեկո: Միանգամից վիճարկվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով չեմպիոնական երեք գոտի: Առաջինում մրցել են 55,3 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Վիկ Դարչինյանի հետ մենամարտից հետո բռնցքամարտի հայ երկրպագուին քաջածանոթ Նինիտո Դոներն ու Ջեսի Մագդալենոն: Մարտը շարունակվել է տասներկու ռաունդ, մրցավարները միաձայն հաղթող են ճանաչել Մագդալենոյին:


Չեմպիոնական մյուս մարտում (57,2 կգ քաշային կարգ) աշխարհի չեմպիոն Օսկար Վալդեսի մրցակիցն է եղել ճապոնացի Հիրոշիկե Օսավան: Յոթերորդ ռաունդում մարտը դադարեցվել է հօգուտ տեխնիկական նոկաուտով հաղթանակի հասած մեքսիկացու, որը երկրորդ անգամ էր պաշտպանում չեմպիոնական գոտին:
Օրվա գլխավոր դիմակայությունը եղել է 66,7 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջեսի Վարգասի ու համաշխարհային բռնցքամարտի կենդանի լեգենդ Մենի Պակեաոյի չեմպիոնական մրցամարտը: Հետաքրքրիր զուգադիպությամբ այս դիմակայությունում կրկնվել է 28 թիվը. մեքսիկական ծագում ունեցող աշխարհի չեմպիոնի անցկացրած մարտերի թիվն էր այդքան, մինչդեռ Մենին ճիշտ այդքան մենամարտ է ունեցել աշխարհի չեմպիոնների հետ: Թեև մեր ընթերցողը նախորդ հրապարակումներից լավատեղյակ է Պակեաոյի անցած ուղուց, այդուհանդերձ, ավելորդ չհամարենք հիշեցնել, որ ֆիլիպինցին տարբեր քաշային կարգերում ութ անգամ եղել է աշխարհի չեմպիոն՝ ցուցանիշ, որն առայսօր գերազանցված չէ համաշխարհային ռինգում: Ինչևէ: Տասներկուռաունդանոց մենամարտում վստահ հաղթանակ է տարել Պակեաոն՝ վերադարձնելով չեմպիոնական գոտին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ