ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ով է գրպանել միլիոնները

Ով է գրպանել միլիոնները
18.11.2016 | 01:07

«1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հնարավոր այն բոլոր աղբյուրների մասին, որոնք կարող էին սպասարկել ստեղծվող հիմնադրամը, մինչդեռ իշխանությունը փորձում է ժողովրդից հավաքել այդ գումարը։ Մամուլը գրեց նաև, որ 2016 թ. հունվարի 28-ին` Բանակի օրվա առթիվ կազմակերպված համերգին, պաշտպանության նախարարությունը տրամադրել է 50 միլիոն դրամ։ Ինչի՞ վրա են այդ գումարները ծախսվում, արդյոք նույն երգիչ-երգչուհիները, պարային խմբերը հանուն բանակի չե՞ն կարող անվճար երգել ու պարել։

«Երբևէ մենք հոնորար չենք ստացել»,- վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, հավելելով, որ ամեն տարի էլ բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ոչ միայն ինքը, նաև մյուսները անվճար են ելույթ ունեցել։ Երգչուհին պատկերացում էլ չունի, թե այդքան գումարներն ինչի վրա են ծախսվում։ Հարց է առաջանում. ո՞ւր են գնացել, ավելի ստույգ, ո՞ւմ գրպանն են գնացել այդ միլիոնները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ