Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նախագահ Պորոշենկոյին

ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նախագահ Պորոշենկոյին
19.11.2016 | 23:27

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուրբաթ երեկոյան հարցաքննել են գլխավոր դատախազության քննիչները 2014-ի հունվար-փետրվար ամիսներին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՈՒկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:

ՈՒկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով Պորոշենկոյի հարցաքննությունը անցկացվել է նախագահի նստավայրում և շարունակվել է մոտ վեց ժամ: «Եվրամայդանի» քրեական գործի շրջանակներում ուկրաինական դատախազությունը հարցաքննել է նաև ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին և Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ