ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության համագումարին

ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության համագումարին
06.12.2016 | 08:59

Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության հրավերով ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի գործընկեր-կուսակցության համագումարին, նոյեմբերի 5-7-ին կանցկացվի Էսսենում: ՀՀԿ պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՔԴՄ քաղաքական վերնախավի, եվրոպական այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ