Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Չելսիի» տասներորդ անընդմեջ հաղթանակը

«Չելսիի» տասներորդ անընդմեջ հաղթանակը
16.12.2016 | 11:19

Անգլիական պրեմիեր լիգայի տասնվեցերորդ տուրում առաջին վեցյակը կազմածներից միայն «Արսենալը» ձախողվեց՝ արտագնայում 1:2 հաշվով զիջելով «Էվերտոնին»: Ընդ որում, սա լիվերպուլցիների կատարմամբ կամային հաղթանակ էր: Վճռորոշ գնդակն «Էվերտոնը» խփել է խաղավարտին:


Շարունակում է հմայել «Չելսին», ու բանը միայն արտագնայում տարած հաղթանակը չէ, մանավանդ որ, մրցակիցն աղյուսակը եզրափակող «Սանդրլենդն» էր, իսկ առավելությունը ձեռք է բերվել ի հաշիվ միակ գոլի: Ամբողջ հարցն այն է, որ սա «ազնվականների» տասներորդ անընդմեջ հաղթանակն էր, ու նրանք արդեն վեց միավորով են առաջ երկրորդ հորիզոնականում գտնվող թիմից: Ի դեպ, այդ թիմը գերմանացի անվանի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլն» է: Մերսիսայդցիներն արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ են պատժել «Միդլսբրոյին» ու միավորներով հավասարվել Արսեն Վենգերի «Արսենալին»:


Առաջին վեցյակը կազմածներից են մանչեստրյան երկու ակումբներն ու նրանց արանքը խցկված «Տոտենհեմը»: «Մանչեստր Սիթին» սեփական հարկի տակ առավելության է հասել «Սաուտհեմպտոնի» (2:0), «Տոտենհեմը»՝ «Հալ Սիթիի» նկատմամբ (3:0):
«Կրիստալ Պալասի» հետ արտագնա խաղում «Մանչեստր Յունայթեդը», որ դաշտ էր դուրս եկել առանց Հենրիխ Մխիթարյանի (նախորդ խաղում մեր ֆուտբոլիստը ստացել է վնասվածք), խաղավարտին մոտ նորից է առաջ անցել հաշվի մեջ ու ձեռք բերել այնքան թանկ երեք միավորը: «Սիթիի» ունեցած միավորները 33-ն են, «Տոտենհեմինը»՝ 30, «Յունայթեդինը»՝ 27:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ