Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՊԵԿ-ը պատասխանում է ԵԼՔ դաշինքին

ՊԵԿ-ը պատասխանում է ԵԼՔ դաշինքին
23.01.2017 | 20:41

ՊԵԿ-ը, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ-ի առաջին համաժողովում արված հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հստակեցնում է՝ «բանանի մենաշնորհի խնդիր չկա»:

Ըստ ՊԵԿ-ի՝ 2016-ին բանան են ներկրել 48 կազմակերպություն և անհատ: «Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը:

Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ