Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Արա Բաբլոյան. Պետք է ընտրել հանրապետականին

Արա Բաբլոյան. Պետք է ընտրել հանրապետականին
05.03.2017 | 21:53

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին, թե պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ չի տալիս ընտրել հանրապետականին, Բաբլոյանը ի՞նչ խորհուրդ կտա։ Ի պատասխան ՀՀԿ խորհրդի անդամն արձագանքեց. «Ես գտնում եմ, որ պետք է ընտրել հանրապետականին»։ Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Որովհետև մեր ծրագիրը ավելի հարուստ է, ավելի հստակ»։

Դիտարկմանը, թե քաղաքացիները կուսակցությունների ծրագրերին չեն նայում ընտրություն կատարելիս, Ա. Բաբլոյանը արձագանքեց. «Անձամբ ես գտնում եմ, որ եթե չունեմ ծրագիր իմ ժողովրդի խնդիրները լուծելու, ապա անիմաստ է ամեն ինչ»։

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ