Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայկական կոնյակն էլ չի փրկի

Հայկական կոնյակն էլ չի փրկի
07.04.2017 | 17:00

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունը գերակա ուղղություն համարեց զբոսաշրջության զարգացումը։ Այսօր էլ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրել է, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մայիսի 7-ին Ծաղկաձորում անցկացվելու է Հայկական կոնյակի առաջին փառատոնը։ Այս փառատոնի նպատակն է ցուցադրել հայկական այնպիսի արտադրանք, որն արդեն իսկ ճանաչելի է արտերկրում, ինչպես նաև ապահովել հատկապես ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ու Ծաղկաձոր։ Լավ է, որ պատկան մարմինները մտածում են ամեն մեթոդ գործի դնեն, նույնիսկ կոնյակը, որ զբոսաշրջիկներ գան Հայաստան, սակայն ո՜ւր էր, որ խնդիրը միայն կոնյակով սահմանափակվեր։


Իրականում, մինչ փառատոներով Հայաստան մարդ բերելը, հարկավոր է երկրում շատ բան փոխել` սկսած ծառայությունների մակարդակի ու որակի բարելավումից մինչև, այսպես կոչված, զբոսավայր հասնելու ճանապարհներ։ Խոսենք օրինակով։ Ամռանը Սևանա լիճը, մեղմ ասած, «ձգում» է հիմնականում հայաստանցիներին, սակայն այնտեղ հայտնվելուց մի քանի ժամ հետո հասկանում ես, որ ափսոս էր այն ժամանակը, որ ծախսում ես այդտեղ հասնելու և իբր հանգիստ կազմակերպելու համար։


Վերջերս վարչապետը ևս խոսեց «Սևան ազգային պարկի» աշխատանքների ու ղեկավարի մասին, մասնավորապես նշելով. «Ես չգիտեմ էդ մարդը ով ա, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ ա, թե՞ չէ, եթե՝ չէ, ուրեմն նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»: Իրականում այդ «բեռը չի քաշում»։ Ամռան տապին Սևանա լճի ափամերձ տարածքը կամաց-կամաց մեծ աղբավայրի է վերածվում: Մասնավորապես, թերակղզու շրջակայքում գտնվող քոթեջների կողքին հսկայական աղբակույտեր են, իսկ ողջ ամռան ընթացքում աղբահանություն չի իրականացվում: Պատկերացրի՞ք՝ թե ինչպիսի գարշահոտության մեջ են «հանգստանում» զբոսաշրջիկները: Սա դեռ մի կողմ, Սևանավանք տանող ճանապարհն անմխիթար վիճակում է, որ մի զբոսաշրջիկը հավես ու ցանկություն կունենա այդպիսի ճանապարհով տեսնել վանքը։


Հիմա այս մանր խնդիրները չլուծած, ուզում եք Հայաստան զբոսաշրջիկնե՞ր բերել, կարող է՞ նրանք «խելքը» հացի հետ են կերել, որ գումարները քամուն տան ու հանգստանալու փոխարեն անհանգստանան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ