Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կքննարկվեն գյուղական համայնքներում Էկոտուրիզմի զարգացման հարցերը

Կքննարկվեն գյուղական համայնքներում Էկոտուրիզմի զարգացման հարցերը
15.05.2017 | 12:55

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում մայիսի 26-28-ը Ծաղկաձորում կկազմակերպի «Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմնախնդիրները և արդի լուծման ուղիները» խորագրով սեմինար։ Այն նախատեսված է գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը, նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը, աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։
Միջոցառման շրջանակներում կբարձրացվեն էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղիները, և կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:


Սեմինարի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ «Զբոսաշրջության կառավարման ձևեր և առաջարկություններ», «Գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները», «Համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը», «Պատմամշակութային վայրեր և կոթողներ, «Առաջարկվող զբոսաշրջության տեսակներ և երթուղիներ» և այլն։

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ