Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կառավարության քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը

Կառավարության քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը
26.07.2017 | 10:20

Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ծրագիրը ներդաշնակեցվել է էներգետիկայի բնագավառում միջպետական առևտրի հետ կապված միջազգային պարտավորությունների պահանջներին, որը չի հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն:

Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրը կընձեռի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

Դիտվել է՝ 8532

Մեկնաբանություններ