Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ահազանգ է ստացել, որ տրանսպորտի նախարարության շենքում ռումբ է տեղադրված

Ահազանգ է ստացել, որ տրանսպորտի նախարարության շենքում ռումբ է տեղադրված
01.09.2017 | 12:09

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ