«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իտալիայում անվճար տուն են բաժանում

Իտալիայում անվճար տուն են բաժանում
20.12.2017 | 13:26

Իտալիայի ծովափնյա Կրուկոլի կոմունայի իշխանությունները մտադիր են ցանկացողներին անվճար մի քանի տուն բաժանել` պաշտոնյաները հույս ունեն շտկել ժողովրդագրական իրավիճակը։ Փոքրիկ քաղաքում բնակվել ցանկացողները պետք է հայտ լրացնեն բնակավայրի կայքում։ Անվճար կացարանի խաղարկությանը մասնակցել կարող են ԵՄ քաղաքացիները, Եվրոպայի ցանկացած երկրում կեցության իրավունք ունեցողները։ Կրուկոլիում ապրում է մոտ 4000 մարդ։

Ինչ-որ պահի տեղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել տները։ Խաղարկվող անվճար տները դեռևս 3-ն են, գտնվում են տխուր վիճակում: Ըստ պայմանագրի՝ մրցույթի հաղթողները պարտավոր են վերանորոգել շինությունները կարճ ժամկետներում։ Տանտերերը պետք է իշխանություններին 5000 եվրոյի գրավ տան։ Գումարը չի վերադարձվի, եթե հաղթողները չվերանորոգեն տները։

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ