Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Սարյանի «Ծաղիկները»

Սարյանի «Ծաղիկները»
06.02.2018 | 22:33

Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ ապակու վրա նկարված:

Ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդես, ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարների, Մ. Սարյանի աշխատանքների ցուցադրություն:


«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան:
Ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ