Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մխիթարյանը համեմատել է Մոուրինյոյին և Վենգերին

Մխիթարյանը համեմատել է Մոուրինյոյին և Վենգերին
11.02.2018 | 01:11

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և Արսեն Վենգերին, փոխանցում է Sport-express.ru-ն: «Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ խաղալն է, հանդիպումը հաղթելը և հաճույք ստանալը: Մոուրինյոն ֆուտբոլիստներից պահանջում է չափից ավելի շատ, և դա դժվար է: Իսկ Վենգերն ավելի ընկերասեր է: Նա մտնում է ֆուտբոլիստի դրության մեջ: Ահա նրանց տարբերությունը»,- ասել է Մխիթարյանը:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ