ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆրանսիայում կբացվի Պիկասոյի ամենամեծ թանգարանը

Ֆրանսիայում կբացվի Պիկասոյի ամենամեծ թանգարանը
15.02.2018 | 12:59

Պաբլո Պիկասոյի խորթ դուստր և ժառանգ Քեթրին Յուտեն Բլեն գեղանկարչին և նրա երկրորդ կնոջը՝ Ժակլին Ռոքիին նվիրված թանգարան կբացի Ֆրանսիայի Էքս ան Պրովանս քաղաքում՝ նախկին վանքի տարածքում: Այնտեղ կցուցադրվի նկարչի 1000 կտավ։ Էքս ան Պրովանսի թանգարանը բացվելու է 2021-ին:

1500 քառ. մետր տարածքի երկու երրորդը կհատկացվի մշտական ցուցադրությանը, իսկ երրորդ մասը՝ ժամանակավոր ցուցահանդեսներին: Այստեղ աշխատելու են Պիկասոյի հետազոտական կենտրոնը և հանրային արհեստանոցներ:
Քեթրին Յուտեն Բլեի ողջ հավաքածուն 2000 գործ ունի` կտավներից բացի նաև քանդակներ, խեցեղեն իրեր և լուսանկարներ են ընդգրկված:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ