ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շառլ Ազնավուրն արժանացել է «Քրիստիան» մրցանակին

Շառլ Ազնավուրն արժանացել է «Քրիստիան» մրցանակին
17.03.2018 | 15:30

Պրահայում կայացել է Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որի գլխավոր հյուրը՝ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն արժանացել է փառատոնի «Քրիստիան» մրցանակին: Փառատոնի պատմության ընթացքում Ազնավուրը դարձել է կինոմրցանակի 44-րդ դափնեկիրը:

Մրցանակը, որը շնորհվում է արվեստի հանրահայտ գործիչներին, Ազնավուրին հանձնել են կինոարվեստում ունեցած ավանդի համար: Ազնավուրի հետ մրցանակին արժանացել են նաև չեխ դերասանուհի Դանիելա Կոլարժովան և ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ