ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը սպասված իրադարձություն է

Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը սպասված իրադարձություն է
29.03.2018 | 22:45

Իտալական La Stampa-ն անդրադարձել է Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2- մետրանոց բրոնզե արձանի բացմանը ապրիլի 5-ին, որին ներկա է լինելու Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Բացմանը մասնակցելու նպատակով Վատիկան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ այդ օրն առավոտյան կարժանանա Հռոմի պապի ընդունելությանը: Նա կընդունի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:


Վատիկանի սրտում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունն էր, որ նա բարձրաձայնել էր 2016-ի հունիսին, երբ Ֆրանցիսկոս պապը ժամանել էր Հայաստան՝ «առաջին քրիստոնյա երկիր»: Այցի ժամանակ նա Հռոմի պապին էր նվիրել Նարեկացու արձանի մանրակերտը՝ ի նշան երախտագիտության, որ 2015-ին Գրիգոր Նարեկացուն շնորհվել էր Տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում:

Դիտվել է՝ 2993

Մեկնաբանություններ