Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ցուցարարները փակեցին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը

Ցուցարարները փակեցին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը
16.04.2018 | 11:58

Քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի շրջանակներում ուսանողները փակեցին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը։
Ցուցարարները կոչ արեցին վարորդներին փակել մեքենաների դռները, մեքենաները թողնել փողոցում և երթով շարժվել Ազգային ժողով: «Ներողություն, սիրելի վարորդներ, սա ձեր դեմ չէ, սա Սերժ Սարգսյանի դեմ է, միացեք մեզ», - հայտարարեցին ցուցարարները։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ