ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վերաբացվում է PEN կենտրոնը

Վերաբացվում է PEN կենտրոնը
19.04.2018 | 14:12

Հայաստանի PEN կենտրոնը վերաբացման առիթով հրավիրում է հետաքրքրվողներին մասնակցելու ընդունելության։ Ցանկացողները տեղում կարող են անդամակցության հայտ ներկայացնել, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ PEN-ի առաքելության և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեղական կենտրոնին անդամակցելու կարգի վերաբերյալ։

PEN միջազգային կազմակերպությունը գրողների, բանաստեղծների, լրագրողների համաշխարհային իրավապաշտպան, ոչ պետական կազմակերպություն է, հիմնադրվել է 1921-ին, Լոնդոնում`զարգացնելու համարաշխարհի տարբեր ծայրերից գրողների մտավոր համագործակցությունը: Կազմակերպությունը ներկայացուցչություններ ու գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ