ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վերջին հրաժեշտ Ֆերդինանտ Առաքելյանին

Վերջին հրաժեշտ Ֆերդինանտ Առաքելյանին
22.04.2018 | 13:59

Նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանի հոգեհանգիստը կկայանա այսօր, ժամը 18:00-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Ֆերդինանտ Առաքելյանը ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։

Նրա գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր։
Հայտնի աշխատանքներից են՝ «Վերածնունդե (բարձրաքանդակ, տուֆ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարվածե (բարձրաքանդակ, բազալտ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարան), Վարդան Աճեմյանի շիրմաքար (գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), Կարեն Դեմիրճյանի մահարձան և տապանաքար (բրոնզ, գրանիտ, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն), Մեծ եղեռնի զոհերին նվիրված խաչքար (բազալտ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղիե հուշակոթող և հուշահամալիր՝ Երևանում:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ