ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մշակութային համաժողով

Մշակութային համաժողով
20.05.2018 | 13:40

Ժամանակակից արվեստի ինստիտուտը հանդես է գալիս մշակութային համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ: Համաժողովի նպատակն է ստեղծել Հայաստանում մշակութային կյանքի վերաձևավորմանը միտված համապարփակ ծրագիր։ Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ բոլոր այն կազմակերպությունները, խմբերը, անհատները, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը և մասնակցել համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, տասնօրյա ժամկետում պետք է տեղեկացնեն իրենց (forum@ica.am): Ովքեր արդեն իսկ ունեն հայեցակարգային մշակումներ, իրենց մասնակցությունը կարող են ներկայացնել բուն համաժողովին։


Համաժողովը նախատեսվում է անցկացնել հուլիս ամսվա երրորդ տասնօրյակում։ Ժամանակակից արվեստի ինստիտուտի վարչական խորհրդի անդամներն են՝ Ռուբեն Արևշատյան, Նորա Գալֆայան, Աննա Գարգարյան, Անուշ Զեյնալյան, Նազարեթ Կարոյան:

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ