ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…»

«Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…»
28.05.2018 | 16:41

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն կներկայացվի հայ ընթերցողին: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 12:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի շենքում (Արամի 44):


Ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցի գրողի բանաստեղծություններն ու պատմվածքները՝ ստեղծված իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում: Ինչպես նշված է «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած ժողովածուի նախաբանում՝ Կարեն Օհանջի ստեղծագործությունները մարդու մասին և հանուն մարդու են: Ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրոն, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաներին նվիրված գործեր: Նրա պոեզիան ժամանակակից է ու միևնույն ժամանակ՝ ինքնատիպ:


Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է.հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:
Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ