ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հուշարձանների վերականգնման համատեղ ծրագրեր

Հուշարձանների վերականգնման համատեղ ծրագրեր
09.06.2018 | 14:21

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնին», որը իտալական կողմի գործակցությամբ կբացվի Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Կենտրոնը տարածաշրջանային է լինելու: Այն Հայաստանի և տարածաշրջանի պետությունների հետ կիրականացնի հուշարձանների վերականգնման համատեղ ծրագրեր, ինչպես նաև կստեղծի նեղմասնագիտական՝ ռեստավրացիոն-վերականգնողական ավանդույթների պահպանմանը (օրինակ՝ որմնանկար, քար և ապարներ, խճանկար և այլն) նպաստող դպրոցներ:

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ