ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ

Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ
26.06.2018 | 22:17

System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ:

Սերժ Թանկյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հետևյալ գրառմամբ՝ «Ծանոթացե՛ք, Հայաստանի սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր նախագծերի գաղափարներով»:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ