ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր գրքի շնորհանդես՝ Էքզյուպերիի ծննդյան օրը

Նոր գրքի շնորհանդես՝ Էքզյուպերիի ծննդյան օրը
27.06.2018 | 13:19

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հունիսի 29-ին, ժամը 15:00-ին հրավիրում է բոլոր գրքասերներին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:

Օրն հատուկ է ընտրված, քանի որ հունիսի 29-ը Էքզյուպերիի ծննդյան օրն է:
Շնորհանդեսի ժամանակ այս և Էքզյուպերիի մյուս բոլոր գրքերի համար կգործի հատուկ գին: Մուտքն ազատ է:

«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Flight to Arras» («Թռիչք դեպի Առաս») վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին:


Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ