ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առաջարկում են «Հայֆիլմը» ընդգրկել հուշարձանների ցանկում

Առաջարկում են «Հայֆիլմը» ընդգրկել հուշարձանների ցանկում
01.07.2018 | 20:59

ՀՀ մշակույթի նախարարության տարածած հայտարարությունից հետո, որը վերաբերում էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրմանը, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը հանդես է գալիս հայտարարությամբ։ Արդեն ուղարկվել է համապատասխան նամակը և առաջարկը նախարարության նշած փոստին։

Հարգելի Լիլիթ Մակունց, «Հայֆիլմի» շենքում նկարահանվել են ֆիլմեր, որոնցով ճանաչում են Հայաստանը: Այս շենքում նկարահանվել են ֆիլմեր, որոնք այնքան ժողովրդական են դարձել, որ ամեն մի բառը դարձել է աֆորիզմ։ Այս շենքում նկարահանվել են մուլտֆիլմեր, որոնց միջոցով մի քանի սերունդ աշխարահայացք է ձևավորել։ Այս շենքի պատերը տեսել են Մալյանին, Փարաջանովին, Կեսայանցին, Աթոյանցին, Մանարյանին, Յավուրյանին, Մհեր Մկրտչյանին, Ազատ Գասպարյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին, Ռոբերտ Սահակյանցին, Լաերտ Վաղարշյանին և մյուս մեծերին։ Չենք շռայլում բառերը և հաստատում ենք, որ, ճիշտ է, «Հայֆիլմի» շենքը գուցե մոդեռնիստական ճարատարապետական գլուխգործոց -կառույց չէ և ոչ մի «իզմ»-ի չի պատկանում, բայց սա այն կառույցն է, որտեղ աղջիկը օգնեց պապիկին մտնել նկարի մեջ և քնել գիշերվա աստղազարդ երկնքի ներքո։ Հասարակության և հայ կինոսերների աջակցությամբ առաջարկում ենք օր առաջ «Հայֆիլմի» շենքը ընդգրկել հուշարձանների պետական ցուցակում և վերցնել պետության պաշտպանության տակ: Ձեր կողքին ենք թե' գործի ժամանակ, թե' քրտնաջան աշխատանքի, թե' ծափահարություններով միմյանց շնորհավորանքի ժամանակ։ «Հայֆիլմը» հայ ժողովրդի և պետության սեփականությունն է:


Հայկ ԲԱԲԱՅԱՆ
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ղեկավար

Դիտվել է՝ 2699

Մեկնաբանություններ