ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կներկայացվեն վոկալ - սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ

Կներկայացվեն վոկալ - սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ
18.07.2018 | 14:22

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի 20-ին, ժամը 19:00-ին հանդես կգան համատեղ համերգով: 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգային երեկոյին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Միջոցառումը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ռոբերտ Մլքեյանի խոսքով՝ համերգային երեկոյին ունկնդիրը կվայելի կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Մոցարտի գործերը:


Որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
2017/18 համերգաշրջանի եզրափակիչ համերգից հետո կոլեկտիվները պատրաստվելու են 2018/19 համերգաշրջանում ներկայացնել ինքնատիպ ու հետաքրքիր նախագծեր:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ