ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կամերային նվագախումբը հանդես կգա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին

Կամերային նվագախումբը հանդես կգա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին
12.10.2018 | 14:36

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին: Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

«Փառատոնի շրջանակում երեք համերգ կանցկացվի Երևանում, մեկն էլ Իջևանում: Բացմանը ելույթ կունենա Կամերային նվագախումբը, որը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ տարբեր առիթներով նվագել է իմ ստեղծագործությունները: Այս համերգին նվագախմբի կատարմամբ կհնչի չորս ստեղծագործություն»,-նշում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 14-ի համերգին կներկայացվեն «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Կհնչի նաև Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը 9 տարեկանում:


Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:


Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ