Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի կոմունիստական կուսակցության հայտարարությունը
16.11.2018 | 01:53

Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները՝ հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը և ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, ինչին նպաստում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելու իրողությունը Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումներով, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված, ժողովրդահաճո քաղաքական գործելաոճը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները:

Դիտվել է՝ 3000

Մեկնաբանություններ