Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեդվեդևայի շանսերը նվազագույն են

Մեդվեդևայի շանսերը նվազագույն են
29.01.2019 | 04:48

Կանանց գեղասահքից Եվրոպայի երբեմնի եռակի չեմպիոն Մարիա Բուտիրսկայան կասկած է հայտնել այն առնչությամբ, թե օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևային սպասվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կտրվի:

Նրա կարծիքով ազգային հավաքականի կազմը փոփոխության է ենթարկվել ու այն ավելի շուտ կուժեղացնեն Ելիզավետա Տուխտամիշևայով, որն օրերս աշխարհամասի չեմպիոն հռչակված Սոֆյա Սամոդուրովայի թիմակիցն է: Հիշեցնենք, որ այս աղջնակը Եվրոպայի գործող չեմպիոնի կոչումը խլել է Ալինա Զագիտովայից, որը Ռուսաստանի առաջնության օրինակով կրկին վրիպեց ազատ ծրագրում ու հայտնվեց երկրորդ հորիզոնականում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ