ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Գրեմի 2019»․ «Սա Ամերիկան է»՝ լավագույն երգ

«Գրեմի 2019»․ «Սա Ամերիկան է»՝ լավագույն երգ
11.02.2019 | 13:37

Չայլդիշ Գամբինո (Childish Gambino) բեմական անվամբ հայտնի ամերիկացի երգիչ, երգահան, ռեփեր և դերասան Դոնալդ Գլովերի «Սա Ամերիկան է» (This is America) երգը տարվա լավագույն երգ է ճանաչվել «Գրեմի 2019» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել կիրակի օրը Լոս Անջելեսում: Reuters-ի փոխանցմամբ՝ «Սա Ամերիկան է»-ն ոստիկանության դաժանության և ռասիզմի մասին է: Լավագույն ալբոմ է ճանաչվել քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվզի «Ոսկե ժամ»-ը (Golden Hour): Հանդիսության ժամանակ, որը վարել է Ալիսիա Քիսը և որի ժամանակ կատարումներով հանդես են եկել Լեդի Գագան, Քարդի Բ․-ն, Ջենիֆեր Լոպեսը, Դայանա Ռոսը, Քեթի Փերին և այլ աստղեր, շնորհվել են այլ մրցանակներ ևս:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ