ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազգային Սինեմատեքը իրականացման ճանապարհին

Ազգային Սինեմատեքը իրականացման ճանապարհին
12.03.2019 | 15:44

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր սեփականություն հանդիսացող շուրջ 1219 քմ. եռահարկ կապիտալ շինությունը տրամադրել և այդ շինության տարածքում ստեղծել Ազգային Սինեմատեք՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն:

Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից, նշվում է նաև, որ այս նպատակով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն անցած մեկուկես տարում իր միջոցներով նորոգել է Կինոյի տան մեծ դահլիճը՝ պահպանելով ու վերականգնելով եզակի այդ կառույցի ամբողջ նախնական տեսքը, որը Եվրոպայում պահպանված բացառիկ կինոդահլիճներից է: ՀՀ վարչապետի հրամանով ուսումնասիրվում է նախագիծը, քննարկվում ընթացքն ու հետագա քայլերը:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ