ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կոմիտասի գրչի խաղերը»

«Կոմիտասի գրչի խաղերը»
07.04.2019 | 15:24

Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին կբացվի «Կոմիտասի գրչի խաղերը» խորագրով ցուցադրություն:


Չնայած կյանքի հարուցած դժվարություններին, Կոմիտասը շատ լավատես և կատակասեր է եղել, ինչն էլ իր արտահայտությունն է գտել նամակներում, գծապատկերներում, ծածկագրերում: Կներկայացվեն հանճարեղ երաժշտի գրչի խաղերը, որոնք զվարճալի ու կատակային են, և խորապես բովանդակալի։ Ցուցադրվելու են նաև գծապատկերներ, որոնցում Կոմիտասը տարբեր ազգերի մարդկանց դիմագծերի, ճարտարապետության և երաժշտության մեջ զուգահեռներ է անցկացրել, ձեռագրեր և նամակներ, որոնց մեջ հանդիպում ենք նոտաներով և թվերով ծածկագրերի և այլն:
Ցուցադրության բացմանը կհաջորդի կոմիտասյան երգերի համերգ՝ Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ