ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ժամանակակից երաժշտության օրեր՝ Հայաստանում

ժամանակակից երաժշտության օրեր՝ Հայաստանում
05.05.2019 | 14:08

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մայիսի 4-28-ը կանցկացվի «Crossroads-2019 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը:
Փառատոնի կազմակերպիչն է «Քառորդ Տոն» մշակութային ՀԿ-ն, աջակից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն:


Փառատոնին արտերկրից կմասնակցեն կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը (Բելգիա), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա), կոմպոզիտոր, դիրիժոր Պաոլո Րիչչին (Իտալիա), կոմպոզիտո՝ Արման Ղուշչյան (Ռուսաստան)։
Փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ Գյումրիում և Երևանում:

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ