Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Նույնիսկ ֆիննախում են համոզված, որ Ջանջուղազյանը հեռանալու է

Նույնիսկ ֆիննախում են համոզված, որ Ջանջուղազյանը հեռանալու է
07.06.2019 | 00:20

ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի հետագա պաշտոնավարման շուրջ քննարկումները չեն դադարում։ Նախարարության ստորաբաժանումներում արդեն գրեթե հարմարվել են այն մտքի հետ, որ ներկա նախարար Ատոմ Ջանջուղազյանն այլևս չի պաշտոնավարելու։ Այս նախարարից դժգոհությունները համակարգում շատ են, ինչպես նախարարության աշխատակիցներն են ասում՝ Ջանջուղազյանը հասցրեց ավերել ամբողջ աշխատող համակարգը։ Շատ փորձառու մասնագետներ դիմումներ են գրում, հեռանում աշխատանքից, քանի որ նյարդերն այլևս չեն դիմանում։


Նախարարությունում խոսակցություններ են շրջանառվում, որ ապագա նախարարի պաշտոնը զբաղեցնելու է գործող փոխնախարար Կարեն Բրուտյանը, սակայն ֆիննախի աշխատակիցներն այնքան էլ հիացած չեն այս հեռանկարով, քանի որ վերջինս առանձնապես աչքի չի ընկնում ենթակաների հետ բարյացակամ վերաբերմունքով։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5322

Մեկնաբանություններ