Համատարած միջակության դիկտատուրա-դար ենք ապրում`
արտադրող ու սպառողի ժանտախտածին սիրային ակտ,
երբ թվապես գերակշիռ զանգվածներն են միշտ ընտրելու
մի «դեմոկրատ վարչապետի»՝ ապաշնորհ, անխելք, անտակտ...
«Եթէ մենք կ՛ընդունինք, որ մարդս բաղկացած է մարմինէ և հոգիէ, եթէ կ՛ընդունինք, որ մարդուս մարմինը ունի իւր հարկաւոր պահանջները, ուրեմն այն ևս պէտք է ընդունինք, որ հոգին ալ ունի իւր պահանջները...
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...