ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ծիրանի», նվիրվելով «Գոհար Վարդին»

«Ծիրանի», նվիրվելով «Գոհար Վարդին»
04.10.2019 | 13:08

Եթե կատարյալ գեղեցիկը դա սերն է, ապա սիրո կատարյալ արտահայտումը Սայաթ-Նովայի գիրն է, Նաղաշ Հովնաթանի խաղիկները, ժողովրդի ծոցից դուրս եկած երգերի անկեղծությունն ու Կոմիտասի ձեռքով այդ երգերին հավերժություն պարգևելը։ Հոկտեմբեր 15-ին «Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով՝ համերգի հուզական գագաթնակետը նվիրվելով «Գոհար Վարդին» (Գրիգոր Առաքելյան- պոեմ «Գոհար Վարդ», գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։ «Ծիրանի» անսամբլի անդամներն են՝ Դավիթ Ավագյան (թառ), Մարիամ Միրզոյան (ուդ), Գրիգոր Դավթյան (դափ), Գեորգի Մինասյան (դուդուկ, շվի), Արտակ Ասատրյան (դուդուկ), հատուկ հյուր` Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա):

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ