ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում

Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում
20.11.2019 | 13:01

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին և 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում։ Մոսկովյան համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Երեք համերգների ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։


Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում՝ Մոսկվայի միջազգային երաժշտության տուն‚ Helikon օպերա‚ Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ