ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Նոտր Դամի» վերականգնման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի վերջին

«Նոտր Դամի» վերականգնման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի վերջին
02.12.2019 | 23:40

Անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի տարեվաերջից ոչ շուտ: Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:


Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի խոսքով՝ նախ պետք է հեռացվեն շինարարական փայտամածներն, ապա շենքը մաքրել մնացած բեկորներից ու մեծացնել կառուցվածքների հուսալիությունը:


«Դրան զուգահեռաբար կանցկացվի նաև շենքի վերականգման նախագծերի ընտրություն: «Նոտր Դամն առաջվանից ավելի գեղեցիկ է դառնալու»,- ասել է Ռիստերը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ