ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ֆիլմ-կոլլաժ

Ֆիլմ-կոլլաժ
13.01.2020 | 17:34

Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-֊ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով: Այսպիսով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլլաժ է:

Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին և մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները:

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ