Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արմեն Մուրադյան. Այն պահին երբ մեր բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները

Արմեն Մուրադյան. Այն պահին երբ մեր բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները
16.10.2020 | 23:01

Այն պահին երբ մեր Բժիշկները վիրահատում են թշնամի երկրի քաղաքացուն, այդ նույն թշնամին ռմբակոծում է մեր հայրենիքի հոսպիտալները, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«Աշխարհ՝ իրականությունը սա է», - նշել է նա: Ադրբեջանցի զինվորին, որը գերի է վերցվել Արցախի պաշտպանության բանակի կողմից, հայ բժիշկներն ավելի վաղ վիրահատել էին։ Սրան զուգահեռ, երեկ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Ադրբեջանի զինծառայողները գնդակահարում հայ երկու ռազմագերիներին։

Դիտվել է՝ 4760

Մեկնաբանություններ